19:52  ,  19 փետրվարի, 2017

«Նապոլին» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Նապոլին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կյեւոյի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:

«Նապոլին» 54 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 9 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»: 53 միավորով երրորդ տեղում գտնվող «Ռոման» 25-րդ տուրում կընդունի «Տորինոյին»:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Կյեւո» - «Նապոլի»՝ 1:3

Ռիկարդո Մեջորինի, 72 – Լորենցո Ինսինյե, 31, Մարեկ Համշիկ, 38, Պյոտր Զելինսկի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում