20:03  ,  18 փետրվարի, 2017

Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց ՖԻԴԵ Գրան պրիում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով միավորը կիսեց ռուս Եվգենի Տոմաշեւսկու հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլին:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Խաղային օրերն են փետրվարի 18-27, իսկ հանգստյան օրը՝ փետրվարի 23:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում