18:02  ,  17 փետրվարի, 2017

Լեւոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ Գրան պրիում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկում է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայանալիք ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին կմասնակցի 18 շախմատիստ.

Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Խաղային օրերը՝ փետրվարի 18-27: Հանգստյան օրը՝ փետրվարի 23:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում