14:41  ,  13 փետրվարի, 2017

Իբրահիմովիչը չի շտապում երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ արդեն ունի անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն:

«Արդեն կա գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Դա իմ որոշումն է: Ես պետք է սպասեմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն էր հայտնել, որ շվեդ հարձակվողը կնքելու է նոր պայմանագիր եւ եւս մեկ մրցաշրջան է անցկացնելու Պրեմյեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news