14:41 13 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ արդեն ունի անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն:
«Արդեն կա գործող պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն դա դեռ տեղի չի ունեցել: Դա իմ որոշումն է: Ես պետք է սպասեմ: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահություն էր հայտնել, որ շվեդ հարձակվողը կնքելու է նոր պայմանագիր եւ եւս մեկ մրցաշրջան է անցկացնելու Պրեմյեր լիգայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.