12:48  ,  12 փետրվարի, 2017

Զիդան. Առաջատարի եւ հետնապահի միջեւ տարբերություն չէր երեւում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հաղթանակը «Օսասունայի» նկատմամբ: Արքայական թիմը Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում առավելության է հասել 3:1 հաշվով:

«Այսօր խաղադաշտում տարբերություն չէր երեւում առաջատարի եւ հետնապահներից մեկի միջեւ: Ստիպված եղանք շատ ջանք գործադրել: Սպասում էի, որ հեշտ չի լինելու, եւ այդպես էլ եղավ: Մինչեւ վերջ պայքարեցինք: Լավ խաղացին մեր հարձակվողները եւ հասանք նպատակին: Մենք ունեինք երկրորդ գոլը խփելու շանսը, սակայն «Օսասունան» հավասարեցրեց հաշիվը: Այդպես պատահում է, բայց մենք պետք է իրացնենք մեր հնարավորությունները: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք եւ գոհ ենք վերջնական արդյունքից»,- Զիդանը խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 20 խաղում վաստակել է 49 միավոր եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ: Կատալոնական թիմն անցկացրել է 22 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս