14:15  ,  11 փետրվարի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտի» խաղացողի յուրահատուկ ռեկորդն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 9 խաղեր: Փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 122:107 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մեմֆիսի» նկատմամբ: «Գոլդեն Սթեյտի» խաղացող Դրեյմոնդ Գրիֆինը սահմանել է յուրահատուկ ռեկորդ: Նա պատմության առաջին բասկետբոլիստն է, որը NBA-ում դառնում է թրիփլ-դաբլի հեղինակ՝ չհավաքելով 10 միավոր: «Մեմֆիսի» հետ խաղում նա 12 անգամ տիրել է զամբյուղից եկած գնդակին, կատարել է 10 արդյունավետ փոխանցում եւ 10 անգամ խլել գնդակը՝ վաստակելով 4 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում է «Սակրամենտոյի» խաղացող Դարեն Քոլինսի մասնակցությամբ դրվագը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մեմֆիս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 107:122 (22:29, 27:33, 28:36, 30:24)

«Բրուքլին» – «Մայամի»՝ 99:108 (22:20, 31:29, 19:25, 27:34)

«Նյու Յորք» – «Դենվեր»՝ 123:131 (32:34, 34:30, 22:36, 35:31)

«Դետրոյտ» – «Սան Անտոնիո»՝ 92:103 (19:27, 22:33, 25:23, 26:20)

«Միլուոկի» – «Լեյքերս»՝ 114:122 (30:47, 25:29, 29:27, 30:19)

«Մինեսոտա» – «Նոր Օրլեան»՝ 106:122 (40:28, 25:33, 24:37, 17:24)

«Վաշինգտոն» – «Ինդիանա»՝ 112:107 (33:27, 26:32, 27:22, 26:26)

«Սակրամենտո» – «Ատլանտա»՝ 108:107 (17:28, 26:31, 31:25, 34:23)

«Ֆինիքս» – «Չիկագո»՝ 115:97 (28:26, 28:17, 30:33, 29:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում