«Մանչեսթեր Յունայթեդն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ են համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելուն:
«Ես բացարձակ համոզված եմ, որ Իբրահիմովիչը մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» նաեւ հաջորդ մրցաշրջանում: Նա տեղափոխվում էր այստեղ առնվազն երկու տարով խաղալու մտադրությամբ: Առաջին տարին աստիճանաբար մոտենում է ավարտին: Հավանաբար, նա չի կարող այն համարել լավագույնը իր կարիերայում, քանի որ Իբրահիմովիչը շաը հավակնոտ տղա է: Կարծում եմ՝ նա ավելին է ակնկալում ինքն իրենից:
Ամռանը շատ ակտիվ չենք լինի տրանսֆերային շուկայում: Մի քանի խաղացողներ կհեռանան, 2-4 նորեկներ կունենանք հավանաբար»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 20 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի