Մոուրինյո. Վստահ եմ, որ Իբրահիմովիչը կմնա

22:05   10 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ են համագործակցությունը եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելուն:

«Ես բացարձակ համոզված եմ, որ Իբրահիմովիչը մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» նաեւ հաջորդ մրցաշրջանում: Նա տեղափոխվում էր այստեղ առնվազն երկու տարով խաղալու մտադրությամբ: Առաջին տարին աստիճանաբար մոտենում է ավարտին: Հավանաբար, նա չի կարող այն համարել լավագույնը իր կարիերայում, քանի որ Իբրահիմովիչը շաը հավակնոտ տղա է: Կարծում եմ՝ նա ավելին է ակնկալում ինքն իրենից:

Ամռանը շատ ակտիվ չենք լինի տրանսֆերային շուկայում: Մի քանի խաղացողներ կհեռանան, 2-4 նորեկներ կունենանք հավանաբար»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

35-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 20 գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.