10:57  ,  10 փետրվարի, 2017

Սկանդալ՝ աշխարհի առաջնությունում. Ռուսները չեն սեղմել կրկնակի օլիմպիական չեմպիոնի ձեռքը

Ավստրիական Հոխֆիլցենում մեկնարկած բիատլոնի աշխարհի առաջնության առաջին օրը տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:

Խառը փոխանցումասահքի մրցանակաբաշխության ժամանակ Ռուսաստանի հավաքականի առաջատարներ Ալեքսանդր Լոգինովն ու Անտոն Շիպուլինը հրաժարվել են սեղմել Սոչի-2014 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադի ձեռքը: Մրցման ժամանակ Ֆուկադը նախ գցել է Լոգինովին, իսկ եզրագծի մոտ փակել է Շիպուլինի ճանապարհը: Արդյունքում ռուսները գրավել են երրորդ տեղը, իսկ ֆրանսիացիները՝ երկրորդ: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Գերմանիայի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում