Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 4 աստիճան եւ զբաղեցնում է 82-րդ տեղը, թեեւ նախորդ հրապարակումից հետո խաղ չի անցկացրել: Հայաստանի հավաքականն ունի 412 վարկանիշային միավոր:
Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 14-րդն է, Ռումինիան՝ 40-ը, Դանիան՝ 49-ը, Չեռնոգորիան՝ 64-ը, իսկ Ղազախստանը՝ 96-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի