13:45 9 փետրվարի, 2017Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում առաջադիմել է 4 աստիճան եւ զբաղեցնում է 82-րդ տեղը, թեեւ նախորդ հրապարակումից հետո խաղ չի անցկացրել: Հայաստանի հավաքականն ունի 412 վարկանիշային միավոր:
Լավագույն եռյակում փոփոխություններ չկան: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 14-րդն է, Ռումինիան՝ 40-ը, Դանիան՝ 49-ը, Չեռնոգորիան՝ 64-ը, իսկ Ղազախստանը՝ 96-րդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.