«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ անգլիական ակումբը չի եղել իր երազանքի ակումբը:
«Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի եղել երազանքիս ակումբը, բայց միշտ ինձ համար եղել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի մեծ ակումբ է, քան Դորտմունդի «Բորուսիան»: Բոլորն այդ մասին գիտեն: Սա նոր մարտահրավեր էր ինձ համար, այնպես որ ես չէի կարող հրաժարվել»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Ավելի վաղ, Մխիթարյանը հայտարարել էր, որ փողի համար չի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի