22:52 8 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ անգլիական ակումբը չի եղել իր երազանքի ակումբը:
«Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի եղել երազանքիս ակումբը, բայց միշտ ինձ համար եղել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի մեծ ակումբ է, քան Դորտմունդի «Բորուսիան»: Բոլորն այդ մասին գիտեն: Սա նոր մարտահրավեր էր ինձ համար, այնպես որ ես չէի կարող հրաժարվել»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Ավելի վաղ, Մխիթարյանը հայտարարել էր, որ փողի համար չի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.