«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղը սկսեց 4-4-2 տակտիկական սխեմայով, որը նրանց մոտ չէր ստացվում: Հետո Ժոզե Մոուրինյոն փոխեց Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքը՝ փոխելով նաեւ խաղը: Ենթահարձակվողի դիրքում Հենրիխը դարձավ հանդիպման լավագույն խաղացողը, իսկ նրա գոլն ամենակարեւորն էր»,- ասել է Sky Sports-ում ֆուտբոլային փորձագետ աշխատող Նեւիլը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերին» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:37 , 20 նոյեմբերի 
23:44 , 19 նոյեմբերի
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի