10:57 6 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նեւիլն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, որը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղը սկսեց 4-4-2 տակտիկական սխեմայով, որը նրանց մոտ չէր ստացվում: Հետո Ժոզե Մոուրինյոն փոխեց Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքը՝ փոխելով նաեւ խաղը: Ենթահարձակվողի դիրքում Հենրիխը դարձավ հանդիպման լավագույն խաղացողը, իսկ նրա գոլն ամենակարեւորն էր»,- ասել է Sky Sports-ում ֆուտբոլային փորձագետ աշխատող Նեւիլը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերին» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.