Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտանգա հանդիպում անցկացրեց չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դեմ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնից սկսած տպավորիչ անցումից հետո բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկու րոպե անց հաշիվը կրկնապատկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ ընդմիջումից հետո Մխիթարյանը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:
«Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով 6-րդ տեղում է եւ 1 միավոր է զիջում «Լիվերպուլին», 2 միավոր՝ «Արսենալին»: Առաջատար «Չելսին» ունի 59, «Տոտենհեմը»՝ 50, «Մանչեսթեր Սիթին»՝ 49 միավոր: «Լեսթերը» 21 միավորով 16-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3
Հենրիխ Մխիթարյան, 42, Զլատան Իբրահիմովիչ, 44, Խուան Մատա, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի
15:36 , 13 նոյեմբերի
15:02 , 13 նոյեմբերի
14:24 , 13 նոյեմբերի
13:02 , 13 նոյեմբերի
12:06 , 13 նոյեմբերի
11:04 , 13 նոյեմբերի
10:05 , 13 նոյեմբերի