15:02  ,  13 նոյեմբերի, 2026

Մադրիդի «Ռեալի» առաջին տրանսֆերը հաջորդ մրցաշրջանի համար

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել իսպանական «Լոգրոնիեսի» 20-ամյա գանացի կիսապաշտպան Լատիֆ Իսմանի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Լատիֆ Իսմանը հաջորդ ամռանը կմիանա Արքայական ակումբին։ Նրա պայմանագիրը «Լոգրոնիեսի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

Լատիֆ Իսմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 11 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news