21:50 5 փետրվարի, 2017Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտանգա հանդիպում անցկացրեց չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դեմ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնից սկսած տպավորիչ անցումից հետո բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երկու րոպե անց հաշիվը կրկնապատկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, իսկ ընդմիջումից հետո Մխիթարյանը դարձավ նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:
«Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով 6-րդ տեղում է եւ 1 միավոր է զիջում «Լիվերպուլին», 2 միավոր՝ «Արսենալին»: Առաջատար «Չելսին» ունի 59, «Տոտենհեմը»՝ 50, «Մանչեսթեր Սիթին»՝ 49 միավոր: «Լեսթերը» 21 միավորով 16-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3
Հենրիխ Մխիթարյան, 42, Զլատան Իբրահիմովիչ, 44, Խուան Մատա, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.