13:21  ,  5 փետրվարի, 2017

Մոուրինյո. «Բավարիան» չեմպիոն է դառնում արդեն ամռանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է, որ բարդ է հաջող տրանսֆերներ իրագործելը:

«Անգլիական ֆուտբոլում նոր ժամանակ է սկսվել: Մենք Գերմանիա չենք: Այնտեղ «Բավարիան» չեմպիոն է դառնում արդեն ամռանը: Նրանք ամեն տարի «Բորուսիայից» գնում են լավագույնին. Լեւանդովսկի, Գյոտցե, Հումելս: Այդպես են նրանք արդեն ամռանը նվաճում տիտղոսը:

Ես չեմ կարող գնալ եւ գնել «Արսենալի», «Չելսիի» կամ «Տոտենհեմի» լավագույն խաղացողներին: Ժամանակները փոխվել են: Եթե դուք գնում եք նրանց խաղացողներից որեւէ մեկին, դա նշանակում է, որ այդ խաղացողը նրանց պետք չէր: Այլեւս հնարավոր չէ մրցակցին վնաս տալ տրանսֆերով:

«Ռեալը», «Բավարիան», «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն վաճառում են նրան, ում ցանկանում են: Այժմ հաջող տրանսֆերային արշավ անցկացնելը շատ ավելի բարդ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Պրեմյեր լիգայի 23 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»  42 միավորով 6-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում