13:21 5 փետրվարի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է, որ բարդ է հաջող տրանսֆերներ իրագործելը:
«Անգլիական ֆուտբոլում նոր ժամանակ է սկսվել: Մենք Գերմանիա չենք: Այնտեղ «Բավարիան» չեմպիոն է դառնում արդեն ամռանը: Նրանք ամեն տարի «Բորուսիայից» գնում են լավագույնին. Լեւանդովսկի, Գյոտցե, Հումելս: Այդպես են նրանք արդեն ամռանը նվաճում տիտղոսը:
Ես չեմ կարող գնալ եւ գնել «Արսենալի», «Չելսիի» կամ «Տոտենհեմի» լավագույն խաղացողներին: Ժամանակները փոխվել են: Եթե դուք գնում եք նրանց խաղացողներից որեւէ մեկին, դա նշանակում է, որ այդ խաղացողը նրանց պետք չէր: Այլեւս հնարավոր չէ մրցակցին վնաս տալ տրանսֆերով:
«Ռեալը», «Բավարիան», «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն վաճառում են նրան, ում ցանկանում են: Այժմ հաջող տրանսֆերային արշավ անցկացնելը շատ ավելի բարդ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Պրեմյեր լիգայի 23 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով 6-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.