Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, որ պրոֆեսիոնալ սպորտը վնաս է հասցրել իր առողջությանը:
«Ես 20 տարի եղել եմ պրոֆեսիոնալ մարզիկ, իսկ հիմա չեմ կարողանում վազել: Ծունկս շարքից դուրս է եկել, նույնը կարող եմ ասել մեջքիս մասին: Մարզումները կարեւոր են, սակայն պետք է կարողանալ պարբերաչափել դրանք: Դու կարող ես անդադար մարզվել, սակայն պետք է հանգստանալու եւ վերականգնվելու հնարավորություն տաս օրգանիզմիդ: Ես այն մարզիչներից չեմ, որոնք իրենց խաղացողներին սպանում են մարզումներին: Իսպանիայում կա ասացվածք, որ չափազանց շատ ջուրը ոչնչացնում է խոտը: Նույնը վերաբերում է մարզումներին: Եվ եթե այսօր ինձ ասեն, որ սպորտն օգտակար է առողջությանը, ես չեմ համաձայնի»,- 57-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Կարլո Անչելոտին խաղացել է «Պարմայում», «Ռոմայում», «Միլանում», Իտալիայի ազգային հավաքականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի