Կարլո Անչելոտի. Համաձայն չեմ, որ սպորտն օգտակար է առողջությանը

12:54   31 հունվարի, 2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, որ պրոֆեսիոնալ սպորտը վնաս է հասցրել իր առողջությանը:

«Ես 20 տարի եղել եմ պրոֆեսիոնալ մարզիկ, իսկ հիմա չեմ կարողանում վազել: Ծունկս շարքից դուրս է եկել, նույնը կարող եմ ասել մեջքիս մասին: Մարզումները կարեւոր են, սակայն պետք է կարողանալ պարբերաչափել դրանք: Դու կարող ես անդադար մարզվել, սակայն պետք է հանգստանալու եւ վերականգնվելու հնարավորություն տաս օրգանիզմիդ: Ես այն մարզիչներից չեմ, որոնք իրենց խաղացողներին սպանում են մարզումներին: Իսպանիայում կա ասացվածք, որ չափազանց շատ ջուրը ոչնչացնում է խոտը: Նույնը վերաբերում է մարզումներին: Եվ եթե այսօր ինձ ասեն, որ սպորտն օգտակար է առողջությանը, ես չեմ համաձայնի»,- 57-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Կարլո Անչելոտին խաղացել է «Պարմայում», «Ռոմայում», «Միլանում», Իտալիայի ազգային հավաքականում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.