Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ մերժել է չինական թիմերի առաջարկներ:
«Ես մերժել եմ շահավետ առաջարկ Չինաստանից, բայց չեմ քննադատում նրանց, ովքեր որոշում են մեկնել այնտեղ: Դա նրանց ընտրությունն է, նրանց կյանքը:
Դուք կարող եք բանակցել խաղացողի հետ 5 միլիոն ֆունտ ստերլինգի վարձրատրությամբ նոր պայմանագրի մասին, իսկ նրան առաջարկում են 25 միլիոն: Խաղացողը կարող է ընտրել 5 միլիոնը, քանի որ սիրում է ֆուտբոլ կամ ընտրում է 25 միլիոնը, քանի որ նախապատվությունը տալիս է փողին:
Ես ցավում եմ, որ Չինաստանում կարող են առաջարկել պայմանագրեր, որոնք հնարավոր չեն Եվրոպայում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է GQ-ն:
Ավելի վաղ, պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ չափազանց երիտասարդ է Չինաստանում կարիերան շարունակելու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի