18:52 30 հունվարի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ մերժել է չինական թիմերի առաջարկներ:
«Ես մերժել եմ շահավետ առաջարկ Չինաստանից, բայց չեմ քննադատում նրանց, ովքեր որոշում են մեկնել այնտեղ: Դա նրանց ընտրությունն է, նրանց կյանքը:
Դուք կարող եք բանակցել խաղացողի հետ 5 միլիոն ֆունտ ստերլինգի վարձրատրությամբ նոր պայմանագրի մասին, իսկ նրան առաջարկում են 25 միլիոն: Խաղացողը կարող է ընտրել 5 միլիոնը, քանի որ սիրում է ֆուտբոլ կամ ընտրում է 25 միլիոնը, քանի որ նախապատվությունը տալիս է փողին:
Ես ցավում եմ, որ Չինաստանում կարող են առաջարկել պայմանագրեր, որոնք հնարավոր չեն Եվրոպայում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է GQ-ն:
Ավելի վաղ, պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ չափազանց երիտասարդ է Չինաստանում կարիերան շարունակելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.