Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում անպատվել է Արքայական ակումբի երկրպագուներին, գրում է կատալոնական Sport.es-ը:
Մադրիդում կայացած խաղի դրվագներից մեկում Ռոնալդուն կորցրել է գնդակը, ինչից հետո ֆանատները սուլել են նրան: Դա դուր չի եկել Պորտուգալիայի հավաքականի ավագին, որը վիրավորական արտահայտություններ է արել երկրպագուների հասցեին:
Վերջին շրջանում «Ռեալի» երկրպագուները դժգոհ են Ռոնալդուի խաղից: «Ռեալ Սոսյեդադին» մադրիդցիները հաղթել էին 3:0 հաշվով, իսկ պորտուգալացի հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի