13:09 30 հունվարի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում անպատվել է Արքայական ակումբի երկրպագուներին, գրում է կատալոնական Sport.es-ը:
Մադրիդում կայացած խաղի դրվագներից մեկում Ռոնալդուն կորցրել է գնդակը, ինչից հետո ֆանատները սուլել են նրան: Դա դուր չի եկել Պորտուգալիայի հավաքականի ավագին, որը վիրավորական արտահայտություններ է արել երկրպագուների հասցեին:
Վերջին շրջանում «Ռեալի» երկրպագուները դժգոհ են Ռոնալդուի խաղից: «Ռեալ Սոսյեդադին» մադրիդցիները հաղթել էին 3:0 հաշվով, իսկ պորտուգալացի հարձակվողը դարձել էր գոլի հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.