19:47  ,  29 հունվարի, 2017

Tata Steel Chess. Լեւոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքի Tata Steel Chess ավանդական մրցաշարը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով պարտվեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին եւ բավարարվեց 7.5 միավորով: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկացի Ուեսլի Սոն, որը սեւերով առավելության հասավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ եւ 9 միավորով անհասանելի դարձավ հետապնդողներ, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ չինացի Յի Վեյի համար: Նրանց պարտիաները դեռ շարունակվում են:

Tata Steel Chess-2017, 13-րդ տուր

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0 

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1

Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 0:1 

Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0

Յի Վեյ (Չինաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում