17:42  ,  27 հունվարի, 2017

Ալեքսանդր Սարկիսյանը քառորդ եզրափակիչում է

ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Սարկիսյանը երկրորդ հաղթանակն է տարել ամերիկյան Մաուի կղզում անցկացվող թենիսի Hawaii Challenger մրցաշարում։

1/8 եզրափակիչում հայկական արմատներով 26-ամյա թենիսիստը 6:4, 6:4 հաշվով ուժեղ է գտնվել չինացի Ժեն Լիից: Մրցախաղը տեւել է 1 ժամ 12 րոպե:

Քառորդ եզրափակիչում Ալեքսանդր Սարկիսյանի մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիան ներկայացնող Քեմերոն Նորին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում