10:57  ,  27 հունվարի, 2017

Լուիս Էնրիկե. Ինյեստան Հարի Փոթերն է, նա հրաշքներ է գործում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսն Անդրես Ինյեստային կարող է փոխարինել միայն այն դեպքում, եթե առաջադիմի:

«Դենիս Սուարեսն, իհարկե, կարող է փոխարինել Ինյեստային: Նա պետք է առաջադիմի: Ինյեստան Հարի Փոթերն է, նա հրաշքներ է գործում: Բարդ է գտնել նրա պես եւս մեկին: Ամեն դեպքում հույս ունեմ, որ Դենիսը կկարողանա փոխարինել Անդրեսին: Նա պետք է դառնա ավելի արդյունավետ: Նա կարողանում է աշխատել գնդակով ու առանց գնդակի: Դա շատ կարեւոր է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ կատալոնացիների գլխավոր թիմում խաղում է 2002-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news