10:57 27 հունվարի, 2017«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսն Անդրես Ինյեստային կարող է փոխարինել միայն այն դեպքում, եթե առաջադիմի:
«Դենիս Սուարեսն, իհարկե, կարող է փոխարինել Ինյեստային: Նա պետք է առաջադիմի: Ինյեստան Հարի Փոթերն է, նա հրաշքներ է գործում: Բարդ է գտնել նրա պես եւս մեկին: Ամեն դեպքում հույս ունեմ, որ Դենիսը կկարողանա փոխարինել Անդրեսին: Նա պետք է դառնա ավելի արդյունավետ: Նա կարողանում է աշխատել գնդակով ու առանց գնդակի: Դա շատ կարեւոր է»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ կատալոնացիների գլխավոր թիմում խաղում է 2002-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.