09:58  ,  27 հունվարի, 2017

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի 5 գոլերը Գերմանիայի դեմ խաղում (ֆոտոշարք)

Տեսանյութում ներկայացված են ֆուտզալի Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականների խաղի տեսությունը Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում: Լատվիայի Ելգավա քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում հայկական թիմը հաղթել էր 5:3 հաշվով:

Հայաստանի հավաքականից մեկական գոլ էին խփել Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Գալստյանը եւ Սարգիս Նասիբյանը:

C խմբի մյուս խաղում Լատվիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է Էստոնիայի թիմին: Հունվարի 27-ին Հայաստանի հավաքականը կմրցի էստոնացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում