11:56  ,  24 հունվարի, 2017

40 տարի անց Ֆորմուլա-1-ի ղեկավարը հեռացավ

Ֆորմուլա-1-ի կառավարող տնօրեն ու պրոմոութեր Բերնի Էկլսթունը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Նման որոշում են կայացրել ավտոշարքի Liberty Media կազմակերպության նոր սեփականատերերը, տեղեկացնում է Auto Motor und Sport-ը:

86-ամյա Էկլսթունը Ֆորմուլա-1-ը ղեկավարում էր 40 տարի: Սպասվում է, որ Ֆորմուլա-1-ի նոր ղեկավարների նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: Լեգենդար բրիտանացուն կառաջարկեն զբաղեցնել Ֆորմուլա-1-ի պատվավոր նախագահի ցմահ պաշտոնը:

Այսուհետեւ Բերնի Էկլսթունը չի վարի բանակցություններ մրցումների կազմակերպիչներ ու ալիքների հետ եւ չի զբաղվի քաղաքական հարցերով: Liberty Media-ն որոշել է ստեղծել մասնագետների խումբ, որը կբաժանի այդ պարտականությունները:

Էկլսթունը պաշտոնապես հաստատել է իր հեռանալը՝ նշելով, որ իրեն փոխարինելու է Չեյզ Քերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում