Բրիտանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Լոնդոնի «Արսենալի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի ապագայի հարցը: Հոլանդացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, ինչն անհանգստացնում է բրիտանական լրատվամիջոցներին:
Մասնավորապես, Daily Mail-ը գրում է, որ «Արսենալը» ձեռք բերեց Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուին, քանի որ գիտեր Վան Պերսիի հեռանալու մասին:
«Մենք գնեցին Ժիրուին, որպեսզի չհայտնվենք բարդ իրավիճակում: Մենք գիտեինք, որ Վան Պերսին չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ»,- նշել է «Արսենալի» գործակալ Ժիլ Գրիմանդին:
Հիշեցնենք, որ 25-ամյա Ժիրուն հուլիսի 26-ին ֆրանսիական «Մոնպելյեից» տեղափոխվեց «Արսենալ»: Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը վճարել է 13 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի