16:58 12 հուլիսի, 2012Բրիտանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել Լոնդոնի «Արսենալի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի ապագայի հարցը: Հոլանդացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, ինչն անհանգստացնում է բրիտանական լրատվամիջոցներին:
Մասնավորապես, Daily Mail-ը գրում է, որ «Արսենալը» ձեռք բերեց Ֆրանսիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուին, քանի որ գիտեր Վան Պերսիի հեռանալու մասին:
«Մենք գնեցին Ժիրուին, որպեսզի չհայտնվենք բարդ իրավիճակում: Մենք գիտեինք, որ Վան Պերսին չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ»,- նշել է «Արսենալի» գործակալ Ժիլ Գրիմանդին:
Հիշեցնենք, որ 25-ամյա Ժիրուն հուլիսի 26-ին ֆրանսիական «Մոնպելյեից» տեղափոխվեց «Արսենալ»: Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողին ձեռք բերելու համար լոնդոնյան ակումբը վճարել է 13 միլիոն ֆունտ ստերլինգ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.