Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում սեւ ֆիգուրներով ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ հաղթանակից հետո պատասխանել է մրցաշարի մամուլի ծառայության հարցերին: 4 ոչ ոքիներից հետո Արոնյանը տարել էր առաջին հաղթանակը, իսկ հունվարի 20-ին կայանալիք 6-րդ տուրում սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Լեւոն, վերջապես հաղթեցիր:
Այո, դա տեղի ունեցավ (ծիծաղում է):
Հիմա նորից ամեն բան հնարավո՞ր է այս մրցաշարում:
Կարծում եմ՝ երկար մրցաշարերում այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես ես մեկնարկում: Միշտ կա կորցրածը հետ բերելու հնարավորություն:
Առաջատարի նկատմամբ հաղթանակը կարեւո՞ր է:
Առանձնակի նշանակություն չեմ տալիս դրան: Հաղթանակը մնում է հաղթանակ:
Այս պարտիայում երկար ժամանակ հավասար խաղ էր:
Երկուսս էլ գերագնահատեցինք մեր հնարավորությունները (ծիծաղում է): Նա կարծում էր, որ ավելի ուժեղ է, իսկ ես մտածում էի, որ ես եմ ուժեղ: Այո, երկար ժամանակ ընթանում էր հավասար խաղ, սակայն վերջնամասում ես հայտնվեցի ավելի բարենպաստ վիճակում:
Շնորհակալություն հարցազրույցի համար, հաջողություն:
Ձեզ եւս շնորհակալություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում