Լեւոն Արոնյան. Ես ու Էլյանովը գերագնահատեցինք մեր հնարավորությունները

13:10   20 հունվարի, 2017

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում սեւ ֆիգուրներով ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ հաղթանակից հետո պատասխանել է մրցաշարի մամուլի ծառայության հարցերին: 4 ոչ ոքիներից հետո Արոնյանը տարել էր առաջին հաղթանակը, իսկ հունվարի 20-ին կայանալիք 6-րդ տուրում սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Լեւոն, վերջապես հաղթեցիր:

Այո, դա տեղի ունեցավ (ծիծաղում է):

Հիմա նորից ամեն բան հնարավո՞ր է այս մրցաշարում:

Կարծում եմ՝ երկար մրցաշարերում այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես ես մեկնարկում: Միշտ կա կորցրածը հետ բերելու հնարավորություն:

Առաջատարի նկատմամբ հաղթանակը կարեւո՞ր է:

Առանձնակի նշանակություն չեմ տալիս դրան: Հաղթանակը մնում է հաղթանակ:

Այս պարտիայում երկար ժամանակ հավասար խաղ էր:

Երկուսս էլ գերագնահատեցինք մեր հնարավորությունները (ծիծաղում է): Նա կարծում էր, որ ավելի ուժեղ է, իսկ ես մտածում էի, որ ես եմ ուժեղ: Այո, երկար ժամանակ ընթանում էր հավասար խաղ, սակայն վերջնամասում ես հայտնվեցի ավելի բարենպաստ վիճակում:

Շնորհակալություն հարցազրույցի համար, հաջողություն:

Ձեզ եւս շնորհակալություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։