Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չորս ոչ ոքիներից հետո սեւ ֆիգուրներով առավելության հասավ առաջատարներից ուկրաինացի Պավել էլյանովի նկատմամբ: Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր:
Միանձնյա առաջատարն ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 4 միավոր: 3.5-ական միավոր են վաստակել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Պավել Էլյանովը:
Հունվարի 20-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Կարլսենի հետ:
Tata Steel Chess-2017, 5-րդ տուր
Պավել Էլյանով (Ուկրաինա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 0.5:0.5
Յի Վեյ (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրից հետո. Սո՝ 4 միավոր, Կարլսեն, Էլյանով՝ 3.5-ական, Արոնյան՝ 3, Գիրի, Վեյ, Անդրեյկին, Կարյակին, Հարիկրիշնա, Վոյտաշեկ՝ 2.5-ական, Նեպոմնյաշչի, Ադհիբան՝ 2-ական, Ռապորտ՝ 1.5, Վան Վելի՝ 0.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում