23:26  ,  19 հունվարի, 2017

Կասիլյասը կերկարաձգի պայմանագիրը «Պորտուի» հետ

Իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը կերկարաձգի պայմանագիրը պորտուգալական «Պորտուի» հետ, հաղորդում է A Bola-ն: 35-ամյա խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Կողմերը ցանկանում են երկարաձգել համագործակցությունը եւս մեկ տարով:

Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ից եւ չինական Սուպերլիգայից:

2015 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» «Պորտու» տեղափոխված Իսպանիայի հավաքականի դարպասապահը Պորտուգալիայի ընթացիկ առաջնության ամենահուսալի դարպասապահն է՝ 17 խաղում բաց է թողել 7 գոլ, 17-ից 11 խաղում դարպասը պահել է անառիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում