01:47  ,  19 հունվարի, 2017

Լեյվայի գոլը «Լիվերպուլին» դուրս բերեց հաջորդ փուլ

«Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի ուղեգիր: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը չէր կարողացել առաջին խաղում հաղթել եւ դուրս գալ հաջորդ շրջան: Գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Երկրորդ խաղում «Լիվերպուլն» առավելության հասավ բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Լեյվայի խփած միակ գոլի շնորհիվ:

«Լիվերպուլի» հաջորդ մրցակիցը կլինի «Վուլվերհեմփթոնը»:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Պլիմուտ Արգայլ» - «Լիվերպուլ»՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 0:0)

Լուկաս Լեյվա, 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում