20:20  ,  18 հունվարի, 2017

«Չելսին» 185 հազար ֆունտ ստերլինգով տուգանել է Դիեգո Կոստային

Լոնդոնի «Չելսին» 185 հազար ֆունտ ստերլինգով տուգանել է թիմի հարձակվող Դիեգո Կոստային, հաղորդում է The Sun-ը։

Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ վիճաբանությունն է եւ անցած շաբաթ թիմի երեք մարզումները բաց թողնելը։ Կոստան չէր հայտավորվել «Լեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության խաղին։ Նախորդ երկու օրերին Կոստան մարզվել է անհատական ծրագրով։

Ֆուտբոլիստը տարեկան 35 միալիոն եվրո աշխատավարձով առաջարկ էր ստացել չինական «Տյանցզին Ցյուանցզան» ակումբից, սակայն անգլիական ակումբը հրաժարվել է տրանսֆերից, որի համար կարող էր ստանալ 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում