16:47  AMT,  18 հունվարի, 2017

Ռոման Ամոյան. Որոշել եմ ավարտել մարզական կարիերաս

Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանը ավարտում է մարզական կարիերան։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց անվանի մարզիկը։ 

«Շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը։ Ես որոշել եմ ավարտել մարզական կարիերաս։ Շուտով մամուլի ասուլիս կանցկացնեմ եւ պաշտոնապես կհայտարարեմ հեռանալուս մասին, կմանրամասնեմ՝ ինչու եմ այդ որոշումը կայացրել»,- ասաց 33-ամյա Ռոման Ամոյանը։

Հիշեցնենք, որ մեծ սպորտից Ռոման Ամոյանի հեռանալու մասին լուրերը շրջանառվում էին նաեւ 2015 թվականի աշնանը։ Այդ շրջանում մարզիկի հեռանալու մասին հայտարարել էր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...