22:10  ,  17 հունվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը «հայկական անկյուն» է գտել Մանչեսթերի կենտրոնում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում գտել է Հայաստան հիշեցնող միջավայր: 27-ամյա ֆուտբոլիստը հաճախ է լինում Princess Street-ում գտնվող հայկական ռեստորան, գրում է Manchester Evening News-ը:

«Այո, ես լինում եմ այնտեղ, եւ նույնիսկ շատ հաճախ եմ լինում»,- նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում