21:10  ,  17 հունվարի, 2017

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում Բելառուսում

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում Բելառուսի «Տորպեդո-ԲելԱԶ» ակումբի կազմում, հաղորդում է football.by-ը:

Հայաստանի ընթացիկ առաջնության 14 հանդիպումներում 24-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ:

Բելառուսի անցած առաջնությունում «Տորպեդո-ԲելԱԶ»-ը 48 միավորով գրավել է 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում