19:10  ,  17 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Վալենսիայի հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը Լուիս Անտոնիո Վալենսիայի հետ: Էկվադորցի ֆուտբոլիստը նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հունիս, հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: Նախորդ պայմանագիրն ավարտվելու էր այս ամռանը:

31-ամյա խաղացողը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2009 թվականին «Ուիգանից»: Ընթացիկ մրցաշրջանում Վալենսիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, կատարել է 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով