20:51  ,  16 հունվարի, 2017

«Տեպլիցեի» հայ ֆուտբոլիստը հանդիպել է Միհրան Հարությունյանի հետ եւ նվեր ստացել (ֆոտո)

Չեխիայի «Տեպլիցեի» եւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մարտիրոսյանը հանդիպել է 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ, որից նվեր է ստացել:

«Վերջապես հանդիպեցինք: Իմ եղբայր Միհհրանից ահա այսպիսի նվեր՝ իր խորհրդանիշով»,- սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարը գրառել է 19-ամյա ֆուտբոլիստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում