02:08  ,  13 հունվարի, 2017

«Ռեալն» ու «Սեւիլիան» փոխանակեցին 3-ական գոլ, պայքարը շարունակում է Արքայական թիմը

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Սեւիլիային»: Լարված հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կշարունակի պայքարը առաջին խաղում 3:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սեւիլիա» - «Ռեալ»՝ 3:3 (առաջին հանդիպում՝ 0:3)

Դանիլո, 10, ինքնագոլ, Ստեւան Յովետիչ, 53, Վիսենտե Իբորա, 77 – Մարկո Ասենսիո, 48, Սերխիո Ռամոս, 83, 11մ, Քարիմ Բենզեմա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում