Առաջիկա օլիմպիական շրջափուլում մինչեւ 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերը ըմբշամարտում սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնք կապված կլինեն քաշային կարգերի եւ մրցումների անցկացման ձեւաչափի հետ, հաղորդում է wrestrus-ը:
Բելգրադում տեղի է ունեցել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի նիստը, որը գլխավորել է Ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալովիչը: Նորաստեղծ կոմիտեի ղեկավարը Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին է: Նիստում որոշվել է քաշային կարգերի եւ մրցումների ձեւաչափի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները կուղարկվեն Ֆեդերացիայի բյուրոյի հաստատմանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում