23:54  ,  11 հունվարի, 2017

«Բարսելոնայի» տնօրեն. Ակումբը չի կարող բյուջեի 70 տոկոսից ավելին հատկացնել ֆուտբոլիստների վարձատրությանը

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն արգենտինացի Լիոնել Մեսիի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մեկնաբանությունում խոսել է ֆինանսական խնդրի մասին:

«Ողջամիտ մոտեցում պետք է լինի ֆուտբոլիստների վարձատրության հարցում: Ակումբը չի կարող բյուջեի 70 տոկոսից ավելին հատկացնել խաղացողների աշխատավարձին: Տարբերակներից մեկը եկամուտների ավելացումն է, ինչ մեր ռազմավարական ծրագրի բաղկացուցիչն մասն է: Մենք ցանկանում ենք ունենալ լավագույն ֆուտբոլիստների: «Բարսելոնան» ցանկանում է, որ աշխարհի եւ պատմության լավագույն ֆուտբոլիստը մնա իր կազմում»,- Օսկար Գրաուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում