00:39  ,  30 դեկտեմբերի, 2016

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը՝ 2017թ. Գրան-պրի շարքի մասնակից

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2017թ. Գրան պրի շարքի 15 մասնակիցների ցուցակը: Ընդգրկված է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Մյուս մասնակիցներն են. աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Եվգենի Տոմաշեւսկի (բոլորը՝ Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո (բոլորը՝ ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Դին Լիժեն (Չինաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա): Եվս 9 մասնակցի կներկայացնի Գրան պրի շարքի մյուս կազմակերպիչ «Ագոնը»:

Չորս փուլերից (փետրվարի 17-28 Շարջայում, մայիսի 11-22 Մոսկվայում, հուլիսի 5-16 Ժնեւում, նոյեմբերի 15-26 Պալմա դե Մալյորկայում) յուրաքանչյուրին կմասնակցի 24 շախմատիստ: Ամեն գրոսմայստերը կխաղա երեք մրցաշարերում: Գրան պրիի արդյունքում երկու ուժեղագույնները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում